ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց բյուջեի 61 միլիարդ դոլարի կրճատումներին

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 4 օր տեւած լարված քննարկումներից եւ նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած բյուջեում կատարված հարյուրավոր փոփոխությունների արդյունքում այսօր վերջապես հավանություն տվեց ԱՄՆ-ի այս տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին:

Այս փաստաթղթով ԱՄՆ-ի պետբյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվում է 61 միլիարդ դոլարով: