Թունիսի նախկին նախագահը կոմայի մեջ է

Թունիսի գահընկեց նախագահ Զին Աբիդին Բեն Ալին կաթված է տարել եւ կոմայի մեջ է: Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով նախկին նախագահի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները:

Բեն Ալին ստիպված եղավ լքել իր պաշտոնը եւ տեղափոխվել Սաուդյան Արաբիա Թունիսում ծայր առած բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում: