Բելառուսի ՊԱԿ-ի մեկուսարանից ազատ է արձակվել Անաստասիա Պոլոժանկոն

Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի Մինսկի մեկուսարանից երեկ ուշ երեկոյան չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել դեկտեմբերի 19-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո անվտանգության մարմնի ժամանակավոր պահման մեկուսարանում գտնվող միակ կին կալանավորը` Անաստասիա Պոլոժանկոն:

Նրան առաջադրված է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք: