Նախագահ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, նիստում քննարկվել են ներկա եւ առաջիկա հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համակարգային կարողությունները, դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունավետության բարձրացման հարցեր: