Խորհրդարանում քննարկվեց կրթության զարգացման նոր պետական ծրագիրը

Ազգային ժողովում կայացավ Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի քննարկում, որ նախաձեռնել էր Կրթության եւ գիտության նախարարությունը: Քննարկմանը ներկա էին պետական եւ մասնավոր բուհերի ռեկտորներ, դպրոցների տնօրեններ եւ ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ, օրակարգում` կրթության ոլորտի բարեփոխումները, կրթության որակի ու արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները, համակարգի օպտիմալացումը եւ այլն:
Կրթության զարգացմանն ուղղված նոր պետական ծրագրում ներկայացված են ոլորտի թերացումներն ու բացթողումները: Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծի խորհրդարանական լսումներին ներկա մասնագետներն առաջարկում էին լուծման իրենց տարբերակներն ու ներկայանում նաեւ դիտողություններով:

Կրթության զարգացմանն ուղղված նմանօրինակ մի ծրագիր Հայաստանում ընդունվել էր դեռ 2001թ-ին: Այս նոր նախագիծը խորհրդարանում քննարկվելու է երկու ընթերցմամբ: