Միլանի դատարանը որոշեց գործ հարուցել Բերլուսկոնիի նկատմամբ

Միլանի դատարանը երեկ որոշել է քրեական գործ հարուցել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ:

Բերլուսկոնին մեղադրվում է պաշտոնական լիազորությունները անցնելով սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ:

Իտալիայի վարչապետը դատարան է հրավիրված ապրիլի 6-ին: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում, եթե դատարանում ապացուցվի մեղադրանքը: