Ալժիրում շաբաթավերջին նոր ցույցեր են նախատեսվում

Ալժիրում բողոքի ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել այս շաբաթավերջին:

«Հանուն Ալժիրում ժողովրդավարական փոփոխությունների» շարժումը, որը միավորում է իրավապաշտպանների, փաստաբանների եւ արհմիությունների անդամների, կոչ է արել բողոքի ակցիա անցկացնել փետրվարի 19-ին:

Նախօրեին ԱՄՆ-ը Ալժիրի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հանրահավաքների ժամանակ եւ հայտարարել է Ալժիրի ժողովրդի իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին: