Եգիպտոսի զինուժը հայտարարեց խորհրդարանի լուծարման մասին

Եգիպտոսի զինուժը երեկ հայտարարել է երկրի խորհրդարանի լուծարման մասին:

Եգիպտոսի ընդդիմության առաջնորդներից մեկը` Այման Նուրը հայտարարել է, որ երկրի նոր` զինվորական իշխանության քայլերը պետք է ձեռնտու լինեն ցուցարարներին:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ռազմական գերագույն խորհրդի քայլերը Նուրը որակել է որպես հեղափոխության հաղթանակ: