Մերձդնեստրում եւս մեկ դատավճիռ լրտեսության մեղադրանքով

Մերձդնեստրի անջատողական կազմավորման դատարանը Մոլդովայի օգտին լրտեսելու մեղադրանքով անցյալ տարվա մարտին ձերբակալված 25-ամյա Իլիե Կազաչին դատապարտել է 14 տարվա ազատազրկման։

Մոլդովան երեկ «ապօրինի» է անվանել դատավճիռը։

Դա Մերձդնեստրում նման մեղադրանքով դատապարտման երկրորդ դեպքն է: Անցյալ տարվա դեկտեմբերին Մերձդնեստրի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի լրագրող Էրնեստ Վարդանյանին։