Եգիպտոսում ազատ են արձակվել 34 քաղբանտարկյալներ

Եգիպտոսի MENA պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ երկրի իշխանությունները ազատ են արձակել 34 քաղբանտարկյալի: Նրանք այն քաղբանտարկյալներն են, ովքեր հունվարյան խռովությունների արդյունքում փախել էին բանտերից, հետո ինքնակամ ներկայացել իրավապահներին:

Իրավապաշտպան կազմակերպություններին Եգիպտոսում քաղբանտարկյալների մասին որեւէ թվային տվյալ հայտնի չէ: