Եգիպտոսի փոխնախագահը կոչ է անում դադարեցնել ցույցերը

Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը զգուշացրել է նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջողներին, որ իշխանությունները չեն կարող երկար հանդուրժել բողոքի ցույցերը, եւ որ դրանք պետք է դադարեցվեն:

Համաձայն Եգիպտոսի MENA պետական լրատվական գործակալության` Սուլեյմանը նաեւ հայտարարել է, որ ռեժիմի փոփոխություն չի լինի, եւ Մուբարաքն էլ մինչ սեպտեմբերյան ընտրություններ հրաժարական չի տա:

Եգիպտոսի փոխնախագահը սկսել է բանակցել ընդդիմադիր որոշ խմբերի, այդ թվում` «Մահմեդական եղբայրության» հետ, սակայն առաջընթացը բանակցություններում չնչին է, հայտարարում է ընդդիմությունը:

Ընդդիմությունը Եգիպտոսում ավելի քան երկու շաբաթ է պահանջում է նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: