Հանուն նոր սերնդի ինտերնետային անվտանգության

Անվտանգ ինտերնետի միջազգային օրվա կապակցությամբ World Vision եւ Microsoft ընկերությունների մասնագետները խորհուրդ են տալիս որեւէ կայքում գրանցվելիս անձնական տվյալներ չտրամադրել, չհամաձայնել հանդիպել ինտերնետային ծանոթներին` առանց վստահելի մարդկանց հետ խերհրդակցելու, ինտերնետում չտեղադրել կիսամերկ լուսանկարներ, ծնողներից բացի որեւէ մեկին չտրամադրել ինտերնետային գաղտնաբառը եւ այլն:
«Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը համաշխարհային նախագիծ է, որի նպատակն է դպրոցահասակ երեխաներին մասնակից դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումներին եւ բացատրել ինտերնետից անվտանգ օգտվելու կանոններին:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներ ներկայացրել էին ինտերնետի առավելությունների եւ վտանգների վերաբերյալ 60 տեսահոլովակ: Մրցույթն անցկացվել է լավագույն ստեղծագործական մոտեցում, լավագույն բովանդակություն, թիմային աշխատանք, ուսուցողական նյութ անվանակարգերում: