Եգիպտոսում անկարգությունների ժամանակ հայերի խանութներ են թալանվել

Եգիպտոսում հունվարի վերջին սկսված անկարգությունների ընթացքում թալանվել են հայերին պատկանող մի քանի խանութներ: Այդ հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը` վկայակոչելով Հայ Առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` մարդկային զոհեր այդ միջադեպերի ժամանակ չեն եղել: