Խամենեին Եգիպտոսի իրադարձությունները «իսլամական զարթոնք» է որակում

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հայտարարել է, թե արաբական երկրներում խռովությունների ալիքը 1979 թվականի Իրանի Իսլամական հեղափոխությունը հիշեցնող «իսլամական զարթոնք» է:

Մահմեդական ուրբաթօրյա աղոթքի կապակցությամբ հեռուստատեսությամբ դիմելով հավատացյալներին` Իրանի հոգեւոր առաջնորդը ողջունել է արաբական աշխարհում «իսլամական ազատագրության շարժումը»:

Խամենեին ասել է նաեւ, թե Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների «ծառան» է, եւ եգիպտական բանակին կոչ է արել կենտրոնանալ «սիոնիստական թշնամու» վրա` ակնարկելով Իսրայելը: