Բողոքի ցույց արաբական մեկ այլ երկրում` Եմենում

Եմենի մայրաքաղաք Սանայաում շուրջ 20 հազար ցուցարարներ պահանջում են 30 տարի նախագահող Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը։

Մայրաքաղաքի կենտրոնում են հավաքվել նաեւ նախագահի աջակիցները` ովքեր թվով գրեթե չեն զիջում հակաիշխանական ցուցարարներին:

Ըստ վերլուծաբանների` Եմենում ցուցարարներին ոգեւորել են Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները։

Եմենի նախագահ Սալեհի պաշտոնավարման ժամկետը սպառվում է 2013 թվականին։ Երեկ նա հայտարարել է, որ չունի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու եւ ոչ էլ իշխանությունը որդուն փոխանցելու մտադրություն։