Սերժ Սարգսյանը կմեկնի Գերմանիա` մասնակցելու մյունխենյան համաժողովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա` անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից: