Եվրամիությունը պատրաստ է սատարել Եգիպտոսի ժողովրդին

Եվրամիությունը Եգիպտոսի ժողովրդին սատարելու պատրաստակամություն է հայտնել, նշված է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարության մեջ:

Նախարարները կողմերին կոչ են արել զերծ մնալ բռնություններից: Խորհուրդը նաեւ հորդորել է վերացնել լրատվամիջոցների գործունեության եւ ինտերնետի սահմանափակումները Եգիպտոսում: