ԱՄՆ-ը մտադիր չէ դադարեցնել օգնությունը Հայիթիին

Միացյալ Նահանգները մտադիր չէ դադարեցնել Հայիթիին տրամադրվող մարդասիրական եւ ֆինանսական օգնությունը` չնայած այդ երկրի քաղաքական ճգնաժամին եւ նախագահական ընտրությունների ձգձգմանը: Այդ մասին հայտարարել է մեկօրյա պաշտոնական այցով Հայիթիում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: