Միջադեպ Եգիպտոսի բանտում, կան զոհեր ու հարյուրից ավելի վիրավորներ

Եգիպտոսում բախում է տեղի ունեցել կալանավորների եւ ոստիկանների միջեւ։
Այս մասին հաղորդում է Ռոյթերզ գործակալությունը, վկայակոչելով անվտանգության ուժերին։

Ութ բանտարկյալ է սպանվել, 123-ը վիրավորվել են ։ Բանտարկյալներից ոչ մեկին չի հաջողվել փախչել։

Անվտանգության ուժերը հայտնել են, որ բախումը տեղի է ունեցել շաբաթ օրը, Կահիրեի հյուսիսարեւելյան շրջանում գտնվող Աբու Զաբալ բանտում։