Բողոքի ակցիա Եգիպտոսում

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ, ճեղքելով ոստիկանների շղթան, երթ են անցկացրել` պահանջելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնել։

Նրանք պահանջել են երկրի ղեկավար Հոսնի Մուբարաքի հրաժարականը, որը երեք տասնամյակ կառավարում է երկիրը։

Բախումների, բռնությունների կամ ձերբակալությունների մասին լուրեր չկան։

Այսօրվա բողոքի ակցիան անցկացնելու կոչերը տարածվել էին սոցիալական կայքերի միջոցով։

Թունիսի հեղափոխությունից հետո արաբական մի շարք երկրներում բողոքի շարժումներ են սկսվել գործող վարչախմբերի դեմ։