Պերուն Պաղեստինը ճանաչել է իբրեւ անկախ պետություն

Պերուն Պաղեստինը ճանաչել է իբրեւ անկախ պետություն, հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

Մինչ այդ Պաղեստինի անկախությունը ճանաչել էին լատինամերիկյան 5 պետություններ` Չիլին, Արգենտինան, Բոլիվիան, Էկվադորը եւ Բրազիլիան: