Զինված հարձակում ոստիկանների վրա Դեթրոյթում

Ամերիկյան Դեթրոյթ քաղաքի կենտրոնում նախօրեին տեղի ոստիկանության 4 աշխատակից է վիրավորվել, երբ զինված անձը ոստիկանության բաժանմունքում կրակ է բացել նրանց ուղղությամբ:

Պատասխան կրակոցով հարձակվողը` 38-ամյա մի տղամարդ, սպանվել է:

Բժիշկների խոսքով` վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Որոշ գործակալությունների հաղորդմամբ` հարձակվողի անունը հայտնի է, սակայն դեռ չի հրապարակվում: