Անիբալ Կավակո Սիլվան վերընտրվեց Պորտուգալիայի նախագահ

Անիբալ Կավակո Սիլվան վերընտրվել է Պորտուգալիայի նախագահ: Այդ մասին երեկ երեկոյան տեղեկացրել են պորտուգալական լրատվամիջոցները:

Ընտրությունների նախնական արդյունքներով` Կավակո Սիլվան ստացել է քվեների 53 տոկոսը, ինչը բավարար է մեկ փուլով հաղթելու համար:

Պորտուգալիայի նախագահի ընտրություններին մասնակցում էր 6 թեկնածու:

71-ամյա Անիբալ Կավակո Սիլվան տնտեսագետ է, նախքան 2006 թվականին նախագահ ընտրվելը 10 տարի ղեկավարել է երկրի կառավարությունը: