Հանդիպեցին Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները

Հունվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած իր վրացի գործընկերոջը՝ Գրիգոլ Վաշաձեին:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ` համոզմունք հայտնելով, որ բոլոր առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:

Բանակցությունների օրակարգում ներառված են եղել նաեւ վիրահայությանը հուզող խնդիրներ: