Լեհաստանը անհեթեթություն է որակում Լուկաշենկոյի հայտարարությունը

Լեհաստանի արտգործնախարարությունը անհեթեթություն է որակել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, թե Լեհաստանը մասնակցություն է ունեցել Բելառուսում սահմանադրական կարգի տապալմանը եւ պետական հեղաշրջմանը ուղղված գործողություններին:

Լուկաշենկոն մեղադրական հայտարարություններ էր հնչեցրել նաեւ Գերմանիայի հասցեին: