Մալյանի անվան թատրոնը դեռ տարածքի խնդիր ունի

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը տարիներ շարունակ աշխատում է Կինոյի տանը, որի շենքի մի հատվածի փոխարեն բարձրացավ մի նորակառույց, իսկ մյուս հատվածը վերանորոգվեց` բացառությամբ թատրոնի տարածքի:
Անվանի ռեժիսորի անունը կրող թատրոնը ղեկավարում է նրա դուստրը` Նարինե Մալյանը, ով կարողացել է թատրոնի շուրջ հավաքել նվիրված դերասաններ` այդ թվում եւ երիտասարդներ, ու հավատում է, որ իրենց թատրոնով կարող են նպաստել նոր սերնդի արժեհամակարգի ճիշտ ձեւավորմանը: