Վրաստանի նախագահը հունվարի 22-ին պաշտոնական այցով կժամանի Երեւան

Հունվարի 22-ից 23-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այս մասին այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն:

«Սա նախագահ Սահակաշվիլիի առաջին պաշտոնական այցն է 2011-ին, ինչը վկայում է այն մասին, որ Վրաստանը շատ բարեկամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ», - նշել է Քալանդաձեն: