Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է Վանաձորին վերադարձնել քաղաքային մարզադաշտը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան՝ փորձելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային նվիրաբերված գույքը հետ վերադարձնել քաղաքին:

Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է չեղյալ համարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Վանաձորի մարզադաշտն ու շուրջ 44 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասը նվիրաբերելու ու անհատույց հատկացնելու վերաբերյալ ավագանու որոշումները:

Ավագանու որոշման մեջ ընդամենը նշված է մարզադաշտի նվիրաբերման նպատակը՝ 3 տարվա ընթացքում ժամանակակից չափանիշներին համապատասխան վերակառուցել եւ որպես ֆուտբոլի մարզադաշտ օգտագործել այժմ չգործող մարզադաշտը:

Իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ քաղաքապետարանն ու ավագանին իրավունք չունեին համայնքին պատկանող գույքը նվիրաբերել:


Մանրամասները` Նաիրա Բուլղադարյանի ռեպորտաժում

Your browser doesn’t support HTML5

Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է Վանաձորին վերադարձնել քաղաքային մարզադաշտը