Հիլարի Քլինթոնը սկսում է մերձավորարեւելյան շրջայցը

Այսօր մեկնարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շրջայցը Մերձավոր Արեւելք: Առաջիկա հինգ օրերին ընթացքում պետքարտուղարը կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում եւ Քաթարում:

Ակնկալվում է, որ Քլինթոնը հորդորելու է տարածաշրջանի երկրներին սատարել Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող Իրաքի կառավարությանը:

Բանակցությունների օրակարգում է լինելու նաեւ Իրանի միջուկային ծրագիրը: