Իրանի հարավում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավային Ֆարս նահանգում հունվարի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 11 մարդ վիրավորվել է, որոշ գյուղերում կան ավերածություններ:

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրաշարժը առավելապես վնասել է Նուրաբադ քաղաքը: