Սյունիքում շատերը շարունակում են փայտով ջեռուցել բնակարանները

Կապան եւ Գորիս քաղաքների բնակիչներից շատերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում պնդում են, որ բնական գազ ունենալու պայմաններում ստիպված են իրենց բնակարանները ջեռուցել փայտով:

Անցած տարվա ապրիլի 1-ից գազի սակագնի վերջին թանկացումից հետո (մեկ խորանարդ մետրի դիմաց 132 դրամ` նախկինի 96 դրամի փոխարեն) Սյունիքի մարզի բնակիչների գերակշիռ մասը չի կարող իրեն թույլ տալ գազով ջեռուցում: