ԱՄՆ-ի ռազմական բյուջեն առաջիկա 5 տարում նախատեսվում է կրճատել 78 միլիարդ դոլարով

Պենտագոնը պատրաստվում է ԱՄՆ-ի ռազմական բյուջեն առաջիկա 5 տարիներին կրճատել 78 միլիարդ դոլարով: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

Ռազմական ծախսերի կրճատումը Բարաք Օբամայի վարչակազմի` բյուջեի դեֆիցիտը մեղմելուն ուղղված ջանքերի մաս է կազմում: