Բրայզան կարող է Բաքու մեկնել արդեն այս ամիս

Մեթյու Բրայզան ասուլիս է տալիս Բաքվում, արխիվային լուսանկար

Չի բացառվում, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մեթյու Բրայզան Բաքու մեկնի արդեն այս ամիս, Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

Նրա խոսքով` Ամանորից առաջ նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով նշանակված բոլոր դեսպանների հետ Պետդեպարտամենտում խորհրդակցություններ կանցկացվեն, ինչից հետո նրանք ձեռնամուխ կլինեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը: