Թուրքիայի ժանդարմերիայի ղեկավարը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի ժանդարմերիայի ղեկավար, գեներալ Նեջեթ Օզալը կժամանի Ադրբեջան եռօրյա այցով։ Այդ մասին այսօր ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են Ադրբեջանի իրավապահ մարմինների աղբյուրները:

Այցը ծրագրված է հունվարի երկրորդ կեսին։

Սա գեներալ Օզալի առաջին այցն է Ադրբեջան ժանդարմերիայի ղեկավարի պաշտոնում։ Այցը ճանաչողական է, որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։