Թուրքիայի վարչապետը՝ տարվա մարդ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը տարվա մարդ է ճանաչվել CNN Arabic կայքի քվեարկության արդյունքներով:

Թուրքիայի վարչապետը հավաքել է 74 տոկոս ձայն։ Նրան հետեւում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը` 20 տոկոս ձայներով:

CNN Arabic-ը, անդրադառնալով քվեարկության արդյունքներին, գրում է, որ դրանք փաստում են արաբական աշխարհում Էրդողանի եւ Թուրքական դիվանագիտության աճող հեղինակության մասին: