Ջավախքում ավարտվել է Նինոծմինդայի շրջանի գազիֆիկացման ծրագրի իրագործումը

Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Նինոծմինդա շրջկենտրոնում երեկ նշվել է շրջանի գազիֆիկացման ծրագրի իրագործման ավարտը:

Գազիֆիկացման աշխատանքներն իրականացրել է «SJ գազ» ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ու սեփականատերն է Արամ Սանոսյանը: Գազիֆիկացման բաժանորդների թիվը հասնում է 2 հազարի:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիսավոր արարողության պատվավոր հյուրերի թվում էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: