Աշոտ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում

Միջազգային հետախուզում է հայտարարվել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ:

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամը, ով մեղադրվում է խոշոր չափի խարդախության մեջ, անցած հոկտեմբերին զրկվել էր պատգամավորական անձեռնմխելությունից:

Եղիազարյանն այժմ բնակվում է արտասահմանում: