Mavi Marmara նավը վերադարձավ Ստամբուլ

Թուրքական Mavi Marmara նավը, որը Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» կազմում ուղիղ 219 օր առաջ հարձակման էր ենթարկվել իսրայելական զինուժի կողմից, երեկ վերադարձել է Ստամբուլ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, մայիսի վերջին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհվածների լուսանկարները կրող նավը Ստամբուլի նավահանգստում դիմավորել է շուրջ 10 հազար մարդ, որոնցից ոմանք արտասվել են:

Mavi Marmara-ի վրա իսրայելական զինուժի հարձակման հետեւանքով զոհված 9 թուրքերից 8-ը Թուրքիայի, 1-ը` Միացյալ Նահանգների քաղաքացիներ էին: