Մախաչկալայում գրոհայինների խումբ է ոչնչացվել

Դաղստանում հատուկ գործողության արդյունքում առնվազն 8 գրոհային է սպանվել։

Ըստ իրավապահների՝ այսօր առավոտյան Մախաչկալայում մի տուն է շրջափակվել, որտեղ պատսպարվել էին գրոհայիները։ Նրանք չեն ընդունել հանձնվելու առաջարկը, որից հետո սկսվել է գրոհը։