Էկվադորը ճանաչել է Պաղեստինի անկախությունը

Էկվադորը ուրբաթ օրը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը` 1967 թվականի սահմաններում: Այս մասին ասված է Էկվադորի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ: Նախկինում նման քայլ էին կատարել Լատինական Ամերիկայի 3 այլ պետություններ` Արգենտինան, Բրազիլիան եւ Ուրուգվայը:

Իսրայելը խիստ քննադատության էր ենթարկել նրանց որոշումը: