2010-ին լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը եղել է Պակիստանը

Անցնող տարում լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը եղել է Պակիստանը, որտեղ իրենց աշխատանքը կատարելիս զոհվել են 8 լրագրողներ:

Ընդհանուր առմամբ, 2010 թվականին աշխարհում բռնության զոհ է դարձել 42 լրագրող, ասված է Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցում: