Կարեն Կարապետյանը ստանձնեց Երեւանի քաղաքապետի պարտականությունները

Կարեն Կարապետյանը քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Երեւան, 17-ը դեկտեմբերի, 2010թ.

Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը այսօր հանդիսավոր երդում տվեց եւ պաշտոնապես ստանձնեց քաղաքապետի պարտականությունները:

Երդմնակալության արարողության ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Արարողությանը ներկա էին նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:


Ռուզաննա Ստեփանյան