Չինաստանը եւ Պակիստանը` ռազմավարական գործընկերներ

Չինաստանի վարչապետ Վեն Ժիբաոն ասել է, որ իր երկիրը մտադիր է զարգացնել ռազմավարական հարաբերությունները Պակիստանի հետ։

Վարչապետը գովեստով է խոսել ահաբեկչության դեմ պայքարում Պակիստանի գործադրած ջանքերի մասին։

Վեն Ժիբաոյին Պակիստան կատարած այցի ընթացքում ուղեկցող կառավարության պաշտոնյաները եւ գործարարները կնքել են ընդհանուր առմամբ շուրջ 35 միլիարդ դոլարի պայմանագրեր։