Աֆղանստանում 2010-ին զոհվել է ՆԱՏՕ-ի 700 զինծառայող

Զինյալները Աֆղանստանում գրոհներ են իրականացրել մայրաքաղաք Քաբուլում եւ երկրի հյուսիսային շրջաններում։

Զոհվել է Աֆղանստանի բանակի 5 սպա եւ 2 զինվոր։

Այսօր սպանվել է նաեւ ՆԱՏՕ-ի ուժերի մի զինվոր։

Այդպիսով, Աֆղանստանում այս տարի զոհված ՆԱՏՕ-ի զինծառայողների թիվը հասել է 700-ի։