Կոտ դ'Իվուարում բախումների հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Կոտ դ'Իվուարում առնվազն 20 մարդ է զոհվել երկրի գործող նախագահ Լորան Գբագբոյի եւ ընդդիմադիր առաջնորդ Ալասան Ուատարայի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Կոտ դ'Իվուարը քաղաքացիական պատերազմի վտանգի շեմին է: