Մահացել է Ռիչարդ Հոլբրուքը

Ռիչարդ Հոլբրուք

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգներում, հիվանդանոցում վախճանվել է Աֆղանստանի եւ Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը:

69-ամյա դիվանագետի մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրն է:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Հոլբրուքը համարվում է հարավսլավական խնդրի լուծման ճարտարապետը: