«Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների շրջանակը եւ բնույթը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, իսկ Արեւելյան գործընկերությունը այն բարձրացնում է որակական նոր մակարդակի», - երեկ Բրյուսելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Եվրամիության Արեւելյան գործընկերության արտգործնախարարների երկրորդ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է Ասոցիացման համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների մեկնարկը եւ հաջող ընթացքը, նշելով, որ հուլիսից ի վեր տեղի են ունեցել բանակցությունների երկու փուլ եւ յոթ տեսակոնֆերանս, իսկ երկու օրից Երեւանում տեղի է ունենալու բանակցությունների երրորդ փուլը:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է նաեւ Հայաստանի շահագրգռվածությունը` ակտիվորեն շարունակելու խորացված ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղված աշխատանքները:
Նա նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շրջանակային փաստաթուղթ ստորագրել արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ եւ ակնկալում է, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:
Նալբանդյանի խոսքերով` Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությունը հատուկ ուշադրության է արժանի, եւ այդ ձեւաչափով Հայաստանը առաջարկել է 2011 թվականին մի քանի միջոցառում անցկացնել Երեւանում:
Անդրադառնալով հակամարտությունների հանգուցալուծմանը` Էդվարդ Նալբանդյանը, մեջբերելով ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված դրույթը, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ միջոցներով եւ գործող ձեւաչափերում` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, շեշտել է, որ կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող կառույցները կուտակել են լուրջ փորձառություն եւ կարող են ծառայել որպես կարգավորման գործուն եւ արդյունավետ մեխանիզմ: