Ահմադինեժադը արտգործնախարարի պաշտոնից ազատեց Մոթաքիին

Մահմուդ Ահմադինեժադ (ձախից) եւ Մանուչեհր Մոթաքի, մայիս, 2010թ.

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Մանուչեհր Մոթաքիին ազատել է երկրի արտգործնախարարի պաշտոնից, հաղորդել է իրանական IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը` առանց նշելու այդ որոշման պատճառը:

«Ես գնահատում եմ Ձեր ջանասիրությունը եւ ծառայությունները արտգործնախարարի պաշտոնում», - գրել է Իրանի նախագահը Մոթաքիին հասցեագրված ուղերձում:

Նույն աղբյուրի վկայությամբ` Ահմադինեժադը արտգործնախարարի պաշտոնակատար է նշանակել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին: