Մեկ զոհ եւ երկու վիրավոր` թուրք - իրանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով

Մեկ մարդ սպանվել եւ երկուսը վիրավորվել են կիրակի երեկոյան թուրք - իրանական սահմանին` Թուրքիայի Վան նահանգի Բաշխալա վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:

Թուրքական TRT հեռուստաընկերության փոխանցմամբ` երեք թուրքերի վրա կրակ են բացել Իրանի անվտանգության ուժերը:

Վիրավորներից մեկը ձերբակալվել է: