Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի Բրյուսել

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել՝ դեկտեմբերի 13-ին կայանալիք Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում են Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։